Գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով ՄԻԵԴ-ը բավարարել է դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց: Այս մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է իրավապաշտպան, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը:
«Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին
27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը բավարարել է մեր դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց։ Գերության մեջ հայտնված անձինք են՝
-
Սամվել Ասատրյանը,
-
Արսեն Կարապետյանը,
-
Նորիկ Արաքելյանը,
-
Գեղամ Էլիբեկյանը,
-
Վահե Աբրահամյանը,
-
Հովսեփ Սահակյանը,
-
Սամվել Քաստակցյանը,
-
Սամվել Կնազյանը,
-
Էդիկ Տոնոյանը,
-
Վալերի Հայրապետյանը,
-
Հարություն Գևորգյանը,
-
Արման Հարությունյանը,
-
Միքայել Մարտիրոսյանը,
-
Լյուդվիգ Մկրտչյանը,
-
Պետրոս Ղազարյանը,
-
Սարգիս Սողոմոնյանը
-
Խաչիկ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև 27.11.2020 թ.:
Դատարանը որոշումները կայացրել է՝ արձանագրելով, որ Ադրբեջանի կառավարությունը Դատարանի սահմանված ժամկետում չի ներկայացրել հիմնավոր և արժանահավատ տեղեկություններ»,- ասված է Զեյնալյանի գրառման մեջ: