ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ ակտիվ ընթացքի մեջ է ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչով շարունակվում է Հայաստանի միավորված համայնքների կարողությունների հզորացումը։ Այս փուլում համայնքները վերազինվում են գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման ժամանակակից տեխնիկական միջոցներով։ Վերջին մեկ ամսում Հայաստանի մարզերին հատկացվել է 563 միլիոն 415 հազար դրամի տեխնիկա։
Շիրակի մարզի Անի համայնքը ստացել է մեկ ինքնաթափ մեքենա 31 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ և մեկ անվավոր տրակտոր՝ 1․4 քարշակ դասի, կոմունալ հրիչով 10 միլիոն 900 հազար դրամ արժողությամբ։ Նույն մարզի Մարմաշեն համայնքին տրամադրվել է մեկ Գլդոն (каток)՝ 30 միլիոն 800 հազար դրամ արժողությամբ, և 100 հատ աղբաման` 7 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ։
Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության քսան, համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ՝ տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը: