Նոյեմբերի 22-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 048 նոր դեպք: դեպքերի ընդհանուր քանակը երկրում 104 732 է: Տեղեկացնում է կառավարության stopcov.ge կայքը:
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 856 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 85 639 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում վարակից մահացել է ևս 49 մարդ, ընդհանուր՝ 976:
Կարանտինում է՝ 2 159 մարդ, ստացիոնար բուժում է ստանում 6189 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 3 449 պացիենտ: