Ռուսաստանը միայն միջնորդի դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի համաձայնագրի կնքման գործում և ստանձնել է խաղաղապահի պարտավորություններ՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա շեշել է, որ համաձայնագրի հեղինակները եղել են Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանն ու Ադրբեջանը:
Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին:
Համաձայն հայտարարության՝ մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կողմերը գերիներ են փոխանակում, ռուս խաղաղապահները տեղակայվում են շփման գծի երկայնքով և ԼՂ-ն Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքով: