Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ անդրադառնալով մեր նահատակված քաջ զինվորներին: Նա մասնավորապես գրել է.
«Մեր քաջերը երբեք չեն մեռնում:
Մեր վիշտն այնքան խորն է, որ հնարավոր չէ խոսել այդ մասին... Այսօր ամբողջ աշխարհում ոգեկոչման ծառայությամբ հարգելու ենք մեր զոհված հերոսներին:
44 օր շարունակ դուք աննկարագրելի քաջություն եք ցուցադրել Արցախում՝ ձեր կյանքը զոհաբերելով հանուն մեր հայրենիքի, մեր ժողովրդի և մեր հազարամյա պատմական հողերը պաշտպանելու սուրբ առաքելության:
Դուք հավերժ կապրեք մեր մեջ…
Մենք աղոթում ենք նաև մեր վիրավոր եղբայրների համար: Մեր բացարձակ երախտագիտությունն ենք հայտնում մեր բոլոր զինվորներին: Շնորհակալություն:
Իմ ազգին մաղթում եմ ուժ և համերաշխություն՝ հաղթահարելու իր սիրելի որդիների վիշտը:
Մենք պետք է կենտրոնացած ու իրազեկ լինենք, պետք է օգտագործենք մեր ամբողջ ներուժը և ավելի լավ աշխարհ, խաղաղության աշխարհ ստեղծենք մեր երիտասարդների համար, որտեղ նրանք կարող են իրականացնել իրենց երազանքները»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը: