Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր տեղի է ունեցել Հիշատակի արարողություն՝ հանուն հայրենիքի նահատակվածների համար:
Հիշատակի արարողությունը, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Սուրբ Պատարագից հետո՝ Սուրբ Տրդատի բաց խորանին:
Արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Գարեգին Երկրորդը կոչ է արել ծանր ու դժվար իրականության առջև մի կողմ թողնել բոլոր շահերն ու հավակնությունները: Յուրաքանչյուրի պարտքն է պատասխանատվությամբ հանձն առնել ամեն զոհողություն իրավիճակի հաղթահարման համար՝ հանուն հայրենիքի անվտանգության և ապագայի: Հայրենիքը պետք է զերծ պահել նոր ցնցումներից,- նշել է Վեհափառը:
Նշենք՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը օրեր առաջ հանդես եկան կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։ Որոշվեց այդ օրը հայկական բոլոր եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն: