Կենտրոնացնել ուժերն ու Արցախում վերականգնել բնականոն կյանքը: Այս նպատակով գործողությունների քարտեզը քննարկել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Վարչապետը վստահ է, որ վերջին օրերին Հայաստանի կառավարության ընդունած որոշումները կապահովեն մեր հայրենակիցների վերադարձը Արցախ:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Կայացվել են մի շարք որոշումներ, որոնք վերաբերվում են արցախի մեր հայրենակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն: Իհարկե այդ գործողությունները կշարունակվեն ես ճանապարհային քարտեզ եմ հրապարակել և այստեղ մեր հիմնական խնդիրը Արղցաղի բնականոն կյանքը վերականգնելն է:
Հնարավորինս արագ պետք է պարզվի անհետ կորածների ճակատագիրը: Առաջնային ծրագրերից է նաև զոհված զինծառայողների ու անհետ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցությունը: Ուշադրության կենտրոնում են նաև պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռքբերած քաղաքացիները:
Արայիկ Հարությունյան (ԱՀ նախագահ) - Հոսքը դեպի Արցախ սկսվել է, բավական մեծ տեմպերով: Միայն հինգ օրվա ընթացքում 25 հազար հոգի հետ են եկել: Դա մեր հաշվառման կենտրոնի տվյալներն են:
Հատկապես այս օրերին իրականացվող ծրագրերն, ըստ Արայիկ Հարությունյանի, կլիցքաթափեն սոցիալական լարվածությունը:
Արայիկ Հարությունյան - Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ծրագրին, որը նախատեսվում է իրականացնել ապագայում: Կոնկրետ առաջիկա մի քանի օրում իրար հետևից սոցիալական ծրագրեր արդեն իրականացվելու են: Սկսած յուրաքանչյուր արցախցուց, ովքեր տեղափոխվել էին Հայաստան, միանվագ դրամական օգնության տրամադրումը, լրացուցիչ 15 հազար դրամների, եթե գույք չունի:
Բնակարանները կորցրած մեր հայրենակիցներին մեկ շնչի հաշվով Հայաստանի կառավարությունը կտրամադրի նաև 300 հազարական դրամ: Առջևում ձմեռ է, և, ըստ Արայիկ Հարությունյանի, իրենք կփոխհատուցեն նաև կոմունալ ծախսերը: