Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այսօր հաստատել է, որ Ադրբեջան ուղարկված զինվորականները մեկ տարվա ընթացքում կներգրավվեն Ռուսաստանի հետ համատեղ ստեղծված դիտակետում՝ տեղեկակցնում է ТАСС գործակալությունը:
«Թուրք զինվորականները Լեռնային Ղարաբաղի հարցով ՌԴ-ի հետ համատեղ ստեղծած մշտադիտարկման կենտրոնում կգործեն մեկ տարի»,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը նոյեմբերի 17-ին հաստատել էր նախագահի համապատասխան հրամանագիրը: