Եգիպտոսի հնագետները մայրաքաղաք Կահիրեից հարավ գտնվող շրջաններում հայտնաբերել են առնվազն 100 կատարելապես պահպանված հնագույն դագաղ, որոնցից մի քանիսի մեջ եղել են մումիաներ, և 40 արձան՝ տեղեկացնում է CNN-ը:
Ներկված բարդ դիզայնը մինչ այժմ տեսանելի է կնքված սարկոֆագների վրա, որոնք ավելի քան 2500 տարի առաջ ոսկե դիմակների և ամուլետների հետ թաղվել են թաղման հորերում:
Եգիպտոսի հնությունների համար պատասխանատու ղեկավարների խոսքով՝ դագաղները, հավանաբար, այդքան լավ պահպանվել են, քանի որ բարձրորակ են եղել և պատկանել են «ավելի բարձր խավի» մարդկանց:
Մասնագետները պնդում են, որ այս հայտնագործությունն առանձնահատուկ են դարձնում դագաղների քանակն ու որակը՝ համեմատելով մեկ ամիս առաջ նույն վայրում հայտնաբերված մի քանի դագաղի հետ:
Հնէաբանները բացել են պեղված դագաղներից մեկը, որում գտնված մումիան ռենտգեն է արվել՝ ցույց տալու, թե այն ինչպես է պահպանվել:
Ռենտգենյան ճառագայթները ցույց են տվել, որ դա տղամարդու մումիա է, որն իր կյանքի ընթացքում առողջ է եղել և ամենայն հավանականությամբ մահացել է 40-45 տարեկանում:
Նշվում է, որ հնագիտական պեղումները շարունակվում են այդ տարածքում, և այս հայտնագործությունը վերջինը չի լինի: