Արցախի Հանրապետության ոստիկանությունից հայտնում են՝ նոյեմբերի 21-ին ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն այցելել է ԱՀ ոստիկանության կողմից Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածում տեղադրված անցակետեր և տեղում ծանոթացել իրավիճակին, զրուցել անցակետերում ուժեղացված ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների հետ և համապատասխան հանձնարարականներ տվել վերջիններիս։