Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն նախկին փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը նշանակվել է արաբական երկրի արտգործնախարար: Այս մասին տեղեկացրել են նախագահական պալատի մամուլի ծառայությունից՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեք հրամանագիր է ստորագրել: Առաջինով՝ Ֆեյսալ Միկդադը նշանակվում է Սիրիայի արտաքին գործերի նախարար: Երկրորդով՝ Բաշար Ջաաֆարին (ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ) նշանակվում է արտաքին գործերի նախարարի տեղակալ, և երրորդով՝ դեսպան Բասսամ Սաբբաղը նշանակվում է Սիրիայի մշտական ներկայացուցչության ղեկավար Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում»,- ասված է հայտարարության մեջ: