Լեռնային Ղարաբաղում ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության խմբավորման թիվը կավելանա 75-ով: Այս մասին РИА Новости-ին տեղեկացրել են ՌԴ ԱԻՆ-ից:
«Նոգինսկի փրկարարական կենտրոնում անցկացվել է անձնակազմի և տեխնիկայի ստուգում, որոնք պատրաստ են Լեռնային Ղարաբաղում արդեն գտնվող Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության խմբավորման ուժեղացմանը: Այս պահին 75 մասնագետ և 13 միավոր բարձր շարժունակության տեխնիկա պատրաստ են դուրս գալ Նոգինսկի փրկարարական կենտրոնից: Լրացուցիչ ուժերն ու միջոցները շարունակում են ժամանել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ «խումբը հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով ու սարքավորումներով, ինչպես նաև ռուս փրկարարների հարմարավետ կացարանն ապահովելու միջոցներով: Մեկնող ամբողջ անձնակազմը կորոնավիրուսի թեստ է հանձնում»: