Ռուսաստանի ԱԻՆ-ի մարդասիրական բեռով երկրորդ շարասյունը Ռոստովի մարզից շարժվում է դեպի Ստեփանակերտ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԻՆ-ը՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Ռոստովի մարզում ձևավորված երկրորդ շարասյունն արդեն շարժվում է Կրասնոդարի երկրամասի տարածքով: Նպատակակետին հասնելու համար այսօր այն կանցնի 630 կմ: Ընդհանուր առմամբ, ներգրավված են 35 միավոր տեխնիկա և անձնակազմ մոտ 40 անդամ»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Ռուսաստանի ԱԻՆ-ի առաջին շարասյունը Ստեփանակերտ կհասնի նոյեմբերի 21-ին՝ մոտավորապես օրվա կեսին: Այս պահին նրան մնացել է 70 կիլոմետր անցնելու:
Ռուսաստանի ԱԻՆ-ը քաղաքապետարանների ներկայացուցիչների հետ միասին շարունակում է գնահատել Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում շենքերին պատճառված վնասը: