ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն Երևանում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին է փոխանցել կորոնավիրուսի Спутник V պատվաստանյութի նմուշները: Այս մասին հայտնել են ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից՝ РИА Новости-ի փոխանցմամբ:
«Այսօր մենք բերել ենք ռուսական պատվաստանյութի նմուշները և ցանկանում ենք դրանք փոխանցել առողջապահության նախարարին»,- ասել է Մուրաշկոն:
Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել է COVID-19-ի աշխարհում առաջին պատվաստանյութը: Այն ստացել է Спутник V անվանումը: