Առաջիկայում Թուրքիան զորակազմ կուղարկի Ադրբեջան: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Ցամաքային ուժերն ավարտել են զինավարժանքները»,- նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանը հավանության էր արժանացրել Ադրբեջան զինվորականներ ուղարկելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը: Համաձայն փաստաթղթի՝ նրանք այնտեղ կարող են մնալ մեկ տարի: