Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական թիմի անդամ Ռուսլան Ասլիկյանը Եվրոպայի առաջնությանն արժանացել է բրոնզե մեդալի:
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության 56 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Ասլիկյանն ուժերը չափել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Շենդիկի հետ, բայց պարտվել և դարձել միայն բրոնզե մեդալակիր: