Ըստ ստորագրված եռակողմ պայմանագրի՝ այսօր տեղի է ունեցել Աղդամի շրջանի հանձնումն Ադրբեջանին: Հայկական զորքը դուրս է եկել ոչ միայն Աղդամի առաջնագծից, այլև Մարտակերտի շրջանի հայկական 7 գյուղից: «Լուրերի» նկարահանող խումբը ներկա է եղել այդ տարածքներն Ադրբեջանին հանձնելու գործողությանը: