ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանը շարունակում է աջակցել Հայաստանին՝ պայքարելու Covid-19-ի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք USAID Armenia-ի Ֆեյսբուքի էջից։
Վերջերս, ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ՝ Հայաստան են տեղափոխվել 3 շարժական ուլտրաձայնային հետազոտության սարքավորումներ, որոնք հնարավորություն կտան առավել ապահով պայմաններում ախտորոշել Covid-19-ի հետևանքով առաջացած թոքաբորբն ու վերահսկել այն։