Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են՝ համահայկական համախմբվածության, միասնականության և սփյուռքի հետ հետագա աշխատանքի ճանապարհային քարտեզը գծելու ուղղությամբ գրասենյակը սկսել է երկխոսությունը սփյուռքի տարբեր համայնքների հետ:
«Հետապատերազմյան խնդիրները քննարկելու և համատեղ աշխատանքի համակարգման նպատակով Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեսակապով հանդիպում ունեցավ Ֆրանսիայի հայ համայնքի քաղաքական-հասարակական շրջանակների մի խումբ ակտիվ ներկայացուցիչների հետ:
Երկու ժամից ավելի տևած անկեղծ քննարկման ընթացքում մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին լիովին ներգրավված լինել Հայաստանի և Արցախի վերականգնման և զարգացման, պատերազմի հետևանքների վերացման, վիրավորների ապաքինման, կարիքավոր ընտանիքներին աջակցման գործընթացներին:
Բոլորը միակամ էին, որ այս պայմաններով ամենակարևորը միասնականությունն ու Հայաստանում կայունության հաստատումն է»: