«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է Արցախի՝ պատերազմի ընթացքում տուժած բնակչությանն ուղղված աջակցության ծրագիրը: Այս փուլում հաստատվել է 14 նախագիծ, որոնց ընդհանուր բյուջեն կազմում է 116.600 ԱՄՆ դոլար: Նախագծերի հայտերն ընդունվում են «Ավրորայի» էլեկտրոնային հասցեով՝ [email protected]: Ծրագիրը մեկնարկել է նոյեմբերի 18-ին: Ծրագրերի ընտրության և աջակցության չափանիշները հստակեցվում են և կհրապարակվեն երկուշաբթի՝ նոյեմբերի 23-ին: Նոյեմբերի 24-ին կներկայացվի հաստատված նախագծերի իրագործման նախնական հաշվետվություն, իսկ նոյեմբերի 25-ին՝ ընտրված նախագծերի հաջորդ ցուցակը:
Նոյեմբերի 20-ի դրությամբ հաստատված նախագծերի թարմացված ցուցակը ներկայացված է ստորև.
Մարդասիրական անհապաղ օգնություն ընտանիքներին և երեխաներին
-
Մարդասիրական անհապաղ օգնության տրամադրում Մարտակերտի շրջանի յոթ բնակավայրերի (Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ) բնակիչներին՝ 10.000 ԱՄՆ դոլար.
-
Անկողնային պարագաների 1000 փաթեթի տրամադրում Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց՝ 12.000 ԱՄՆ դոլար.
-
500 տաք բաճկոնների արտադրություն Արցախի բնակիչների համար Ստեփանակերտի կարի ֆաբրիկայում` 12.000 ԱՄՆ դոլար.
-
Պատերազմից տուժած արցախցի 600 ընտանիքների աջակցության ծրագիր («Բարի մամա» հիմնադրամի հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար.
-
200 տաքացուցիչի ձեռքբերում Արցախից ժամանակավորապես տեղափոխված ընտանիքների համար՝ 2800 ԱՄՆ դոլար.
Բժշկական օգնություն
-
Արցախի համար շտապօգնության մեքենաների ձեռքբերում (Support Our Heroes հիմնադրամի հետ համատեղ)՝ 20.000 ԱՄՆ դոլար.
-
Կենսական նշանակության դեղորայքի ձեռքբերում Արցախում բնակվող տարեցների համար («Միասին» հիմնադրամի հետ համատեղ)՝ 2000 ԱՄՆ դոլար.
-
55 ծալովի մահճակալի ձեռքբերում Արցախից տեղահանված մարդկանց համար («ՎԻՎԱ» հիմնադրամի հետ համատեղ)՝ 3000 ԱՄՆ դոլար.
Վերականգնում, կահավորում
-
Ստեփանակերտի հանրակացարանի կահավորում տեղահանված արցախցիների ժամանակավոր կեցության համար՝ 10.000 ԱՄՆ դոլար.
-
Աջակցություն Ստեփանակերտի քաղաքապետարանին քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման համար՝ 10.000 ԱՄՆ դոլար
Սնունդ
-
Սևանում, Դիլիջանում, Երևանում ապաստանած 166 մարդկանց սննդի կազմակերպում 15 օր շարունակ (Victory-2020 հիմնադրամի հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար.
-
30 օր շարունակ սննդի տրամադրում «Տիրամայր Հայաստանի» ճամբարում (Գյումրի) ապաստանած արցախցի 65 երեխաների և մեծահասակների՝ 9750 ԱՄՆ դոլար.
Առաջին անհրաժեշտության իրեր
-
Առաջին անհրաժեշտության իրերի ձեռքբերում Հայաստանում ապաստանած արցախցի 200 ընտանիքների համար («Հուսո տուն» հիմնադրամի հետ համատեղ)՝ 3000 ԱՄՆ դոլար.
-
Առաջին անհրաժեշտության իրերի 50 փաթեթի տրամադրում Արցախից տեղահանված և Հայաստան տեղափոխված երեխաներին (Արարատի մարզ, Global Shapers կազմակերպության հետ համատեղ)՝ 2050 ԱՄՆ դոլար: