Ադրբեջան կատարած այցի շրջանակում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ադրբեջանում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոն ստեղծելու հարցին:
«Մենք՝ Ադրբեջանի աջակցությամբ, թուրքական կողմի հետ ունենք սկզբունքային պայմանավորվածություն՝ Ադրբեջանի տարածքում ստեղծել ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոն, որը հեռավար կհսկի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի իրականացումը»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: