Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով վերակառուցվում է Մարմաշեն համայնքի Մարմաշեն բնակավայրի մանկապարտեզի շենքը, որը նախատեսված է 60-70 երեխայի համար։
Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ մանկապարտեզն ունենալու է խմբային սենյակներ, ննջասենյակներ, սանհանգույց, հանդերձարան, խոհանոց, լվացքատուն և պահոցներ, տնօրենի սենյակ, մարմնամարզության և խաղերի դահլիճ, երգի և պարի համար նախատեսված դահլիճ։ 38 մլն 834 հազար դրամ արժողությամբ ծրագիրն ընթացքի մեջ է։
Կբարեկարգվի նաև շրջակա տարածքը։ Մանկապարտեզի շահագործումից հետո բնակավայրում կստեղծվի 12 հիմնական աշխատատեղ, կբարձրանա նաև նախադպրոցական կրթության որակը։