«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը 2020 թվականի դեկտեմբերի 4-ից վերսկսում է թռիչքները դեպի Հայաստան՝ կապված տարածաշրջանում կայուն իրավիճակի հետ: AnalitikaUA.net-ի հաղորդմամբ՝ թռիչքներն իրականացվելու են շաբաթական երկու անգամ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից:
Ավելի վաղ ավիաընկերությունը հետաձգել էր թռիչքները Երևան՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում անվտանգության բարձր ռիսկի հետ: