«Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում.
«Սիրելի՛ հայաստանաբնակ ջավախքցիներ,
Բոլոր նրանք, ովքեր տիրապետում և շահագործում են վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաներ, կորոնավիրուսով պայմանավորված՝ չեն կարողացել սահմանված կարգով հատել հայ-վրացական պետական սահմանը, ինչպես նաև անտեղյակության պատճառով ժամանակին չեն դիմել ՀՀ ՊԵԿ-ին՝ Հայաստանում մնալու ժամկետները երկարաձգելու հարցով և այդ պատճառով տուգանվել են, թող շտապ արձագանքեն՝ տրամադրելով իրենց անձնական և մեքենայի տվյալները: