ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է օժանդակել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատմական ժառանգության օբյեկտները պահպանելու հարցում: Այս մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլան կազմակերպությունում երկու պետությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ՝ հայտնում է RT-ը:
Ազուլան տեխնիկական աջակցություն է առաջարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ից, որի ներկայացուցիչները դեռ չեն կարողացել այցելել այդ տարածքներ:
Կազմակերպությունը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի պայմաններ ստեղծի այդպիսի առաքելության համար:
Ավելի վաղ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցում կարևորել էին Ղարաբաղում հումանիտար հրատապ խնդիրների լուծումը, ներառյալ քրիստոնեական եկեղեցիների և վանքերի պահպանումը: