Վերջին օրերին հանդիպումներ եմ ունեցել Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանների հետ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Բոլորի հետ քննարկման առարկան եղել է նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության և դրանից հետո Հայաատանում և Արցախում տեղի ունեցող գործընթացները:
Բացի արտաքին քաղաքական անելիքները, այս օրերին նաև քննարկումների մեջ ենք ներքաղաքական ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելքերի փնտրտուքներով:
Բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել քաղաքական տարբեր ուժերի, Հայաստանի, Արցախի և սփյուռքի մտավորականության, մեդիա սեկտորի, հասարակական սեկտորի, ակադեմիական և բիզնես շրջանակների հարգարժան ներկայացուցիչների հետ:
Միանշանակ է, որ այս վիճակից դուրս ենք գալու բոլորիս իմաստնության և զուսպ ու սթափ քայլերի միջոցով»,- գրել է Մարուքյանը: