Արցախի ՊԲ-ն շարունակում է ներկայացնել նորօրյա հերոսներին:
«Վնասված տեխնիկան առաջնագծից տարհանելու և տեխնիկական ապահովման գործընթացը կազմակերպելու ժամանակ աչքի է ընկել կապիտան Վարդան Էդուարդի Գրիգորյանը:
Նյութական անհրաժեշտ միջոցները բարդ իրավիճակում առաջնագիծ հասցնելու գործում աչքի է ընկել լեյտենանտ Ալիկ Վալերիի Բալայանը:
Ճակատային գծի տարբեր ուղղություններում թիկունքային ու տեխնիկական ապահովման գործընթացը կազմակերպելու և իրականացնելու ժամանակ, աչքի են ընկել շարքային-պայմանագրային Իգոր Գարիկի Աբրահամյանը, շարքային-պայմանագրային Սոս Ալբերտի Սարգսյանը, ծառայող Ալեքսեյ Ռիգոլի Հայրիյանը, բանվոր Միրոն Անատոլիի Պետրոսյանը, բանվոր Արսեն Եղիշի Բաղդասարյանը, ծառայող Մխիթար Գեորգիի Պետրոսյանը, ծառայող Վրեժ Սավադի Առուշանյանը, բանվոր Վերդի Բենիկի Գասպարյանը, բանվոր Գագիկ Արտավազդի Գաբրիելյանը, ծառայող Արթուր Արտյոմի Հովսեփյանը, բանվոր Վարդգես Պավելի Մելքումյանը, բանվոր Սուրեն Էնգելսի Գրիգորյանը, բանվոր Տիգրան Աշոտի Ավագիմյանը, բանվոր Մելսիկ Ջավադի Բեգլարյանը, շարքային-պայմանագրային Հովիկ Վլադիմիրի Սահակյանը, շարքային-պայմանագրային Վադիմ Հենրիխի Առստամյանը, սերժանտ-պայմանագրային Մխիթար Ազատի Սևլիկյանը, սերժանտ-պայմանագրային Արթուր Բենիկի Գրիգորյանը, շարքային-պայմանագրային Վալերի Վաչագանի Աղաջանյանը:
Հարավարևելյան ուղղությամբ ընթացող մարտական գործողություններում ներդաշնակ ու հմուտ գործողություններով աչքի են ընկել և համատեղ ուժերով ավելի քան 300 հակառակորդի հետևակ ոչնչացրել կապիտան Գոռ Երվանդի Շահբազյանը, շարքային Նարեկ Սասունի Մարդյանը, կրտսեր սերժանտ Գոռ Աշոտի Մարգարյանը և շարքային Արամ Հայկի Հակոբյանը»,- տեղեկացրել է ԱՀ ՊԲ-ն: