Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 20-ին ստորագրել է ««Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին՝ ԱԺ արտահերթ նիստում, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ասաց, որ մեր էներգահամակարգի զարգացումը հնարավոր չէ պատկերացնել առանց այս ծրագրի իրականացման, քանի որ ծրագրի իրականացմամբ հնարավորություն կունենանք ավելացնել արտահանումների ծավալները և ունենալ ավելի բարենպաստ էլեկտրաէներգետիկակական ռեժիմներ։