Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդիպել է պատերազմական գործողությունների առաջին իսկ օրերից մարզում ձևավորված համակարգման կենտրոնի անդամների հետ:
Մարզի ղեկավարը շեշտել է՝ պատերազմի ընթացքում կատարված թիկունքային աշխատանքը գնահատելի է, բայց պակաս կարևոր չէ նաև նույն եռանդով ու ոգևորությամբ լծվել հետպատերազմյան իրավիճակում առաջացած խնդիրների լուծմանը:
«Այս իրավիճակից դասեր պիտի քաղենք ու ամեն ինչ անենք մեր երկիրը հզորացնելու համար, որպեսզի հետագայում պատերազմները կանխենք, իսկ լինելու դեպքում՝ հաղթենք»,- ասել է մարզպետը: