Դոնալդ Թրամփի նախընտրական թիմը 3 միլիոն դոլար է վճարել Վիսկոնսինում մասնակի վերահաշվարկի համար, որտեղ Ջո Բայդենը հաղթում է մոտ 20 000 ձայնի առավելությամբ՝ հայտնում է BBC-ն:
Վիսկոնսինում քվեարկության արդյունքները դեռ պաշտոնապես չեն հրապարակվել: Նահանգի օրենսդրության համաձայն՝ Դոնալդ Թրամփն իրավունք ունի վերահաշվարկ պահանջել, քանի որ դիմողների միջև ձայների տարբերությունը 1%-ից պակաս է:
Ձայների հաշվարկը տեղի կունենա միայն Միլուոկի և Դեյն նահանգներում, որտեղ, ըստ գործող նախագահի շտաբի, խոշոր խախտումներ են թույլ տրվել փոստով ուղարկված քվեաթերթիկներում: Ըստ լրատվամիջոցի, խախտումների վերաբերյալ, սակայն, շտաբն ապացույցներ չի տրամադրել: