Թբիլիսիում անհայտ անձինք պատանդ են վերցրել 9 մարդու՝ հաղորդում է РИА Новости-ն վկայակոչելով «Իմեդի» հեռուստաընկերությանը:
Միջադեպքը տեղի է ունեցել Ծերեթելի պողոտայում գտնվող միկրոֆինանսական կազմակերպությունում: Ոստիկանությունը շրջափակել է տարածքը, կատարվում է հատուկ գործողություն:
Ըստ ականատեսների՝ առևանգումն իրականացրել է 5 մարդ, որոնք զինված են եղել նռնակներով: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ երկու պատանդի ազատ են արձակել:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեռ չի մեկնաբանել իրավիճակը: