Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում և Գյումրիում այսօր անցկացվել են անհնազանդության ակցիաներ: Քաղաքացիները փակել են Տիգրան Մեծ պողոտան՝ կինո «Երևանի» մոտ, նաև՝ Գայի պողոտան, Կիևյան կամրջի հարակից հատվածը, Սարյան-Արամի փողոցների խաչմերուկը:
Գյումրիում էլ շրջափակվել է մարզպետարանի մուտք-ելքը: Ակցիան դադարեցնելու և երթևեկությունը վերականգնելու ոստիկանների պահանջին չենթարկվելու պատճառով հատուկջոկատայինները բերման են ենթարկել մոտ երեք տասնյակ քաղաքացու: