Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության թեմայով հանդիպման ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել է եռակողմ պայմանագրի իրագործմանը խոչընդոտելուն ուղղված միտումների մասին:
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է. «Նկատում ենք պայմանագրի իրականացման խոչընդոտմանն ուղղված քայլերի միտումներ: Նկատում ենք նաև խաղաղապահ առաքելության բնույթի խեղաթյուրման փորձեր, սակայն դրանք առայժմ թույլ են»: Այդ նախադասությունից հետո Վլադիմիր Պուտինը զարմանք է հայտնել նման միտումների առնչությամբ: «Անակնկալ էր ինձ համար, որ պայմանագրի խոչընդոտման միտումներ կան: Մարդիկ պետք է հասկանան, որ դրա չիրականացման այլընտրանքը պատերազմն է: Եթե նման բան տեղի ունենա, թափվող արյունը կմնա այդ մարդկանց ձեռքերին»,- ասել է ՌԴ նախագահը: