Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պետք է պահանջի ժողովուրդը: Իսկ նրանք, ովքեր պահանջում են վարչապետի հրաժարականը, չեն ներկայացնում ամբողջ ժողովրդի կարծիքը: Այս մասին ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարության որոշ հատվածներ, պատգամավորը առերևույթ ռազմական գաղտնիքի հրապարակում է համարում: Հայտարարության մնացած հատվածները պետք է ստուգվեն
«Չի կարելի քաղաքական կամ այլ շահագրգռությունից ելնելով երկրի ազգային անվտագությունը վտանգի տակ դնել և հրապարակումներ անել և ռազմական գաղտնիք հատկապես այս պահին հրապարակել: Դա անընդունելի է: Իսկ թե նրա ասածների, որ մասն է ճշմարտությում, կամ որ մասը կապ չունի ճշմարտության հետ՝ շատ կարճ ժամանակահատվածում ի հայտ կգա»,- հայտարարել է Արմեն Խաչատրյանը: