Նոյեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։ Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է՝ հայտնում են ՏԿԵ նախարարությունից:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: