Տարածաշրջանում ռուսական առաքելության թեմայով հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ անվտանգության ապահովումը վերաբերում է նաև մշակութային, պատմական և կրոնական ժառանգության օբյեկտներին:
«Ես զրուցել եմ Իլհամ Ալիևի հետ: Նա ասաց, որ ադրբեջանական իշխանությունը վերահսկողության տակ կվերցնի ամեն ինչ և կապահովի կրոնական օբյեկտների հասանելիությունն ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերի համար:
Դրանցից մեկը գտնվում է ձեր վերահսկողության գոտում, դա ամենահին քրիստոնեական վանքերից մեկն է: Այդտեղ նույնպես պետք է ապահովել թե՛ հայերի և թե՛ ադրբեջանցիների հասանելիությունը: Այդ ամենը հաշվի առնելով՝ անհրաժեշտ է երկու կողմերի հետ շփումների միջոցով կարգավորել աշխատանքի ռեժիմը»,- նշեց Վլադիմիր Պուտինը։