Համաշխարհային հանրությունը պայքարում է SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի դեմ: Համաճարակի սկզբից աշխարհում վարակվել է մոլորակի ավելի քան 57 միլիոն բնակիչ: Մինչ օրս, ըստ Worldometer պորտալի, ավելի քան 1,36 միլիոն մարդ է մահացել վիրուսի հարուցած COVID-19-ի հետևանքներից, առողջացել է գրեթե 40 միլիոն հիվանդ, տեղեկացնում է Deutsche Welle-ն:
Միաժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները խորհուրդ չեն տալիս օգտագործել «ռեմդեզիվիրը» COVID-19-ից բուժման համար: Նրանց տվյալների համաձայն՝ այս պահին չկա որևէ ապացույց, որ «ռեմդեզիվիրը» մեծացնում է գոյատևման հավանականությունը կամ նվազեցնում օդափոխության անհրաժեշտությունը: