Ռուսաստանն ավարտել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը՝ այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն:
Մեկնարկել է գործակցությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ։ Հայկական և ադրբեջանական կողմերն իրականացնում են զոհվածների աճյունների փոխանակում: Ամբողջությամբ ականազերծվել և վնասված տեխնիկայից ազատվել են Լաչինի միջանցքը և դեպի Ստեփանակերտ տանող 28 կմ ճանապարհը։
Սերգեյ Շոյգուն նաև նշել է, որ ավարտին են մոտենում քննարկումները թուրքական կողմի հետ ԼՂ հակամարտության գոտում հրադադարի վերահսկման մշտադիտարկման կենտրոնի ստեղծման շուրջ։ Հստակեցվում են Ադրբեջանի տարածքում կենտրոնի գտնվելու վայրը և իրականացվելիք այլ խնդիրներ։