Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը ուրբաթ մարդասիրական օգնության երկու ավտոշարասյուն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից:
«Նոյեմբերի 20-ին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը առաջին մարդասիրական շարասյուներն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ: Շինանյութերը կփոխադրվեն հատուկ փոխադրամիջոցներով՝ տուժած բնակչության տները և սոցիալական ենթակառուցվածքները վերականգնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: