Ռուսաստանի Դաշնության միջգերատեսչական պատվիրակությունը կայցելի Հայաստան: Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:
Այցը կկայանա նոյեմբերի 21-ին, պատվիրակության կազմում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ինչպես նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: