ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (NASA) տեղադրել է մեկ րոպե տևողությամբ ձայնագրություն: Ունկնդիրների դատին է ներկայացվում բաց տիեզերքի ձայնը։ Այս մասին տեղեկացնում է gazeta.ru կայքը։
Ձայնագրությունն արվել է մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 19-ին, Perseverance մարսագնացից: Ձայնը շատ ցածր է, իսկ ճարճատյունը, որ լսվում է, ռադիոիզոտոպային ջերմաէլեկտրական գեներատորի հովացման համակարգի աշխատանքի ձայնն է:
NASA-ից հաղորդում են, որ նման թրթռոցները համեմատելի են խշշոցի կամ թխկոցի հետ, որը լսում ենք ականջակալներով, երբ լարը որևէ մակերեսի է դիպչում:
«Այս ձայնագրությունը կարևոր նշանակություն ունի: Սա վկայում է այն մասին, որ մեր համակարգն աշխատում է»,- ասել է NASA-ի փորձագետ Դևիդ Գրուելը: