ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի Ֆեյսբուքի պաշտոնական էջում տեղեկացնում են, որ ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի ներկայացրած հերթական դիմումն ընդդեմ Ադրբեջանի։
«Թվով 9 ռազմագերու մասով Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով տրամադրել ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն և հայտնել փոխանակման ժամկետների մասին մինչև նոյեմբերի 27-ը:
Նոյեմբերի 11-ին առևանգված թվով 10 քաղաքացիական անձի մասով պարտավորեցրել է տրամադրել տեղեկատվություն մինչև նոյեմբերի 30-ը»,- ասված է հայտարարությունում։