«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ եռակողմ հայտարարության այն կետին, որը վերաբերում էր Մեղրիով միջանցքի ապահովմանը Նախիջևանից դեպի Ադրբեջան:
Նա նշեց, որ եթե խոսքն ինչ-որ բան կառուցելու մասելու մասին է, ապա դա հնարավոր է միայն կողմերի համաձայնությամբ։
«Այսինքն՝ որևէ բան կառուցել, որտեղ կառուցել, ընդհանրապես կառուցել, թե չկառուցել որևէ նոր ճանապարհ կամ ենթակառուցվածք, արվելու է կողմերի համաձայնությամբ ապագայում։ Այս պահին խոսքն անցման թույլտվության մասին է՝ քաղաքացիական բեռների տեղափոխման թույլտվության, ճիշտ այնպես, ինչպես այլ երկրների տարածքով մենք կամ իրենք տեղափոխում են իրենց բեռները։ Սա նույնիսկ սուվերեն միջանցք էլ չէ։ Սա մեր տարածքն է․ ոչ մի սանտիմետր հողի սուվերենություն չի զիջվել այդ հատվածում՝ ՀՀ Սյունիքի մարզից, ընդամենը տրվել է թույլտվություն՝ անցկացնել մեր տարածքով իրենց քաղաքացիական բեռները:
Նույն ձևով նաև մենք կարող ենք այլ ենթակառուցվածքների ապաշրջափակման հարց դնել ընթացքում։ Այդ ամենը մնում է բանակցություններին»,- ասաց Եղոյանը։