Կրակի դադարեցումից հետո Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 2,5 հազար բնակիչ: Օրեցօր նրանց թիվն ավելանում է: Միայն նախօրեին Երևանից ավտոբուսներով 936 մարդ է տեղափոխվել Ստեփանակերտ: Շարասյունն ուղեկցել են ռուս խաղաղապահները՝ փոխանցում է tvzvezda.ru կայքը:
Այժմ վերադարձողների մեջ կան երեխաներ ունեցող ընտանիքներ: Սակայն ամենաշատը տարեցներն են: Նրանք առաջինն էին որոշել, որ ժամանակն է վերադառնալ իրենց հայրենի տուն, որտեղից ստիպված են եղել շտապ հեռանալ, երբ Ղարաբաղում մարտեր են սկսվել: Շատ ծերեր ապրում են ոչ թե հենց Ստեփանակերտում, այլ հարակից գյուղերում: Կամավորները նրանց տեղափոխում են անվճար: