Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը լիովին պահպանվում է, խաղաղապահ ուժերի դիրքերում իրավիճակը հանգիստ է: Այս մասին լրագրողներին հայտնել է Արցախում ՌԴ զինված ուժերի խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը՝ փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Լեռնային Ղարաբաղի տարածքում կրակի դադարեցման ռեժիմը լիովին պահպանվում է: Խաղաղապահ զորախումբը կանոնավոր ռեժիմով կատարում է իր պարտականությունները: Հենակետերում իրավիճակը հանգիստ է»,- նշել է Ալեքսեյ Պոլյուխովիչը: