Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմում մեր հերոսներից ճանաչենք նորերի անունները:
Հակաօդայիններ ավագ լեյտենանտ Ռուբեն Սերյոժայի Խաչատրյանը, ավագ լեյտենանտ Թաթուլ Կամոյի Բաբայանն ու սերժանտ-պայմանագրային Կարեն Արթուրի Գրիգորյանը, գրագետ ու ներդաշնակ գործողությունների շնորհիվ, հոկտեմբերի 19-ին ոչնչացրել են հակառակորդի 3 անօդաչու թռչող սարք:
Թշնամական տանկերի ոչնչացումից.
մեկ տանկ ոչնչացրել է սերժանտ Արտիկ Ալեքսանի Լալայանը: Իսկ մայոր Հակոբ Ռուդիկի Պողոսյանը շարքից հանել է հակառակորդի 7 տանկ:
Տեսադիտարկման համակարգի տեղադրման ու մարտական պայմաններում կապի տարբեր միջոցների անխափան ու ներդաշնակ աշխատանքն են ապահովել ավագ լեյտենանտ Գեղամ Արարատի Մուսայելյանը, ենթասպա Հրանտ Սամվելի Բալասանյանը, սերժանտ-պայմանագրայիններ Կարեն Արմենի Սևիյանը, Քաջիկ Արթուրի Վանյանը, շարքային-պայմանագրային Սամվել Սերգեյի Խաչատրյանը, կապիտան Արամ Նիկոլայի Մանգասարյանը, ավագ լեյտենանտ Ռենալդ Մարտինի Կասպարյանը, ավագ լեյտենանտ Նորայր Մանվելի Հայրապետյանը, կապիտան Գագիկ Սլավի Մարտիրոսյանը, լեյտենանտ Նվեր Վաչագանի Խաչատրյանը:
Պատերազմական օրերի ամբողջ ընթացքում մարտական գործողություններ վարող ստորաբաժանումների թիկունքային ապահովումը կազմակերպելիս էլ աչքի են ընկել կապիտան Արթուր Էդվարդի Մուսայելյանը, մայոր Արմեն Էդուարդի Այդինյանը, մայոր Իգոր Ռոմանի Բալայանը, ավագ ենթասպա Արմեն Զորիկի Հարությունյանը, պահեստազորի կրտսեր սերժանտ Անդրեյ Վլադիմիրի Զաքարյանը, ավագ ենթասպա Արմեն Ռոբերտի Հակոբյանը:
Մեր հերոսների նոր անունների սպասումով և խոնարհումով: