Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը բացահայտել է, որ Թուրքիայի հետախուզությունը թուրքամետ «Սուլթան Մուրադ» և «Սուլեյման Շահ» ահաբեկչական երկու խմբավորումների առաջնորդներին առաջարկել է վարձկաններին ու նրանց ընտանիքներին բնակություն հաստատել Ադրբեջանում՝ փոխանցում է Инфотека24-ը:
Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի տնօրեն Ռամի Աբդ ալ Ռահմանը հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան նման առաջարկով դիմել է թուրքմեն գրոհայիններին այն պատճառով միայն, որ ըստ Թուրքիայի՝ վերջիններս ծագումով կովկասյան այդ տարածաշրջանից են:
Սիրիայի հյուսիսային քաղաքներից ու Աֆրինից հավաքագրված և Թուրքիայից Ադրբեջան տեղափոխված սիրիացի գրոհայինների թիվը հասնում է 4000-ի: Նրանց ղեկավարում են Թուրքիայի բանակն ու թուրքամետ զինյալները: Գրոհայիններին հավաքել ու վարժեցրել են Թուրքիայի տարածքում տեղակայված հատուկ ճամբարներում: