Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են.
«Ի գիտություն Արցախի Հանրապետության այն քաղաքացիների, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները և գտնվում են Հայաստանի Հանրապետությունում.
Արցախի Հանրապետության կառավարությունը հայտնում է, որ անհրաժեշտ է մշտական կապի մեջ լինել համապատասխան տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ և բնակության համար Արցախ վերադառնալ միայն նշված մարմինների ցուցումով:
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ մինչև Արցախ վերադառնալը, Հայաստանի Հանրապետությունում կեցության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում անհրաժեշտ է դիմել ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1, կոնտակտային հեռախոսահամարներ՝ +374010590339, +374010440065)»: