Մեր օրակարգում շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Շաքե Իսայանը:
Նա նշեց, որ բացի հանրահավաքային պայքարից, իրենք փորձում են խնդիրը լուծել նաև Ազգային ժողովում: Իսայանը հիշեցրեց, որ նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ՝ ռազմական դրությունը վերացնելու և վարչապետի հրաժարականի հարցով, սակայն խորհրդի նիստում քվորում չլինելու պատճառով արտահերթը չի կայացել:
Պատգամավորը նշեց, որ այսօր ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն կրկին դիմելու են ԱԺ-ին՝ արտահերթ նիստ հրավիրելու համար: