Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանում Բելառուսի նոր դեսպան է նշանակել: Այս մասին հայտնում է բելառուսական Belta գործակալությունը:
Հայաստանում Բելառուսի դեսպան է նշանակվել երկրի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկը:
Նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ընթացքում Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը Հայաստանի հետ փայլուն հարաբերություններ ունի:
Բելառուսի նախագահը դեսպաններ է նշանակել նաև Չինաստանում, Պակիստանում, Ադրբեջանում և Քենիայում: